Միլիարդատերերը Կրեմլի նոր հիբրիդային զենքն են։ Հայաստանում հունիսին կայանալիք ընտրություններում միավորված ընդդիմության դեմքը, ըստ էության, կլինի ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանը, որը «Ֆորբսի» ռուսական ցուցակի 44-րդ համարն է, Ռուսաստանում «Ռիո» կենտրոնների և «Ֆորա-բանկի» սեփականատերը։
Այս մոդելն արդեն
դառնում է Կրեմլի այցեքարտը հետխորհրդային տարածքում. (ռուս)ամետ օլիգարխ, որը դառնում է Մոսկվային դուր չեկող երկրի արևմտամետ կառավարության ընդդիմության կենտրոնը, օգտվում է իր ակտիվների (որոնք գտնվում են հիմնականում Ռուսաստանում) պաշտպանվածությունից, Մոսկվայի տեղեկատվական և կազմակերպչական աջակցությունից և համախմբում է աջակողմյան ընտրազանգվածը՝ ազգային ինքնության, եվրասկեպտիցիզմի և Ռուսաստանի հետ պրագմատիկ առևտրային
համագործակցության կարգախոսների ներքո (ձեռքին՝ ռուսական երաշտահավ եվրոպական կռունկի փոխարեն՝ առասպելական եվրաինտեգրացիա, որին հասնելը հեռու է՝ ինչպես երկնքին)։
Այս մոդելն աշխատել է Վրաստանում (Բիձինա Իվանիշվիլի) և քիչ էր մնում աշխատեր Մոլդովայում (Իլան Շոր): Նախատեսվում է Հայաստանը դարձնել երրորդ քեյսը։
Կարապետյանն
արդեն հասցրել է դաշինք կնքել Հայ Առաքելական Եկեղեցու հետ, Հայաստանում լինել
կալանքի տակ, դառնալ այսօրվա դրությամբ հանրապետության ամենահայտնի քաղբանտարկյալը
և զրկվել իր հիմնական հայկական ակտիվից: Նրան հազիվ թե հաջողվի դառնալ վարչապետ.
դրա համար նրան անհրաժեշտ է ապահովել խորհրդարանում տեղերի երկու երրորդը: Սակայն,
ինչպես ցույց է տալիս Իվանիշվիլիի օրինակը, դա նաև անհրաժեշտ չէ: Եթե նրա
կուսակցությունը Փաշինյանի կողմնակիցներին ստիպի նահանջել խորհրդարանում, Մոսկվան կստանա
ազդեցության նոր կարևոր լծակ հայկական քաղաքականության մեջ և կվերադարձնի իր տեղը բանակցությունների
սեղանի շուրջ՝ տրանսպորտային միջանցքի ճակատագրի վերաբերյալ, որը կրում է Թրամփի
անունը: Խորհրդանշականորեն, վարչապետի պաշտոնին հավակնելու Կարապետյանի
մտադրության մասին հայտարարվել է ԱՄՆ փոխնախագահի՝ Երևան կատարած պատմական այցից
անմիջապես հետո:
Այս մասին գրել է
ռուս քաղաքական վերլուծաբան Կիրիլ Ռոգովը, որը որը 2022 թվականի փետրվարի 24-ից
հետո Ռուսաստանից արտագաղթել է Ավստրիա:
Սա Re:Russia-ի հերթական
վերլուծական ակնարկի հակիրճ ամփոփումն է: