Աջափնյակում կրակnցների հետևանքով կա 1 զnհ

Աջափնյակում կրակոցների հետևանքով կա 1 զոհ։


«Արմենիա» ԲԿ-ի Գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը ԶԼՄ-ներին հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել 7 մարդ։ Նրանցից մեկը մահացել է, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը կայուն ծանր է։


Այս պահին տեղում արդեն աշխատում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։


Դեպքի փաստով քննչական բաժնում մի խումբ անձանց նկատմամբ սպանության փորձի հատկանիշներով և ապօրինի զենք պահելու, կրելու, օգտագործելու հատկանիշներով։ 


Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, արնանման դանակ, «Լեքսուս» որի վրա առկա են կրակոցի հետքեր։ 


Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են վիրավորների ինքնությունը։