Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Փետրվարի 18-ին Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (սպանության փորձը), 155-րդ հոդվածի (սպանությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով:


Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:


Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։


Ինչպես հայտնել էինք, փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել։ Դեպքի հետևանքով նախնական տվյալներով՝ հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:


Երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը՝ ծանր: Մեկը մահացել է։

Միջադեպի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ կա 10 տուժած։ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։