Հայաստանի պատվավոր հյուպատոսը հայտարարել է Մակրոնի՝ Երևան կատարելիք այցի մասին

Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ այս տարվա մայիսին Երևան կատարելիք այցի մասին։


«Նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կայցելի Հայաստան։ Նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Երևանում»,- գրել է նա իր Linkedin էջում։


Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում մայիսի 4-ին։