Քաղաքների օդի որակը փետրվարի 7–13-ին․ փոշու գերազանցումներ մի քանի բնակավայրում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը փետրվարի 7-13-ը (2026թ․)։


 

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.


 

Վանաձոր քաղաքում՝


 

-Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ փետրվարի 8-ին,

-Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել,

- Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։


 

Հրազդան քաղաքում՝ փետրվարի 7-9-ը,


 

Արարատ քաղաքում՝ փետրվարի 7-ին, 11-ին և 13-ին,


 

Գյումրի քաղաքում՝ չի գերազանցել։