«Թրամփն ունի այլ լիազորություններ և կօգտագործի դրանք». Վենսը մեղադրում է Գերագույն դատարանին կամայականության մեջ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ուրբաթ օրը «իրավական կամայականություն» է անվանել երկրի Գերագույն դատարանի որոշումը, որով ներմուծման մաքսատուրքերի մեծ մասը ճանաչվել է անօրինական։


«Այսօր Գերագույն դատարանը վճռեց, որ Կոնգրեսը, չնայած նախագահին «ներմուծումը կարգավորելու» հնարավորություն ընձեռելուն, իրականում դա նկատի չի ունեցել։ Սա պարզապես անօրինականություն է դատարանի կողմից», — գրել է Վենսը Truth Social սոցիալական ցանցում։


Նա հավելել է, որ դատական այս որոշումը միայն բարդացնում է նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքը՝ ուղղված ամերիկյան արդյունաբերության պաշտպանությանը։ Փոխնախագահը նաև նշել է, որ Թրամփն օժտված է սակագնային այլ լայն լիազորություններով և կօգտագործի դրանք ամերիկացիների շահերը պաշտպանելու և վարչակազմի առևտրային առաջնահերթություններն առաջ մղելու համար։