ՀՀ մարզերում ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերվել

Փետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության բոլոր մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն։


Հայտնաբերվել է՝


  • 5 ինքնաձիգ,
  • 2 հրացան,
  • 2 մարտական ատրճանակ,
  • 5 գազային ատրճանակ,
  • 230 հատ տարբեր տրամաչափի փամփուշներ,
  • 10 դանակ և կռփազենք։


ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները։