​«Նոայի» հաղթանակը լավագույնն է ճանաչվել եվրագավաթի այս շաբաթվա խաղերում

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ օֆֆի 1/16 եզրափակիչում Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայի» հաղթանակը հոլանդական «Ալկմաարի» նկատմամբ լավագույնն է ճանաչվել եվրագավաթի այս շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնում է Կոնֆերենցիաների լիգայի մամուլի ծառայությունը:


Փետրվարի 19-ին ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի 1/16 եզրափակիչի շրջանակում Հայաստանի չեմպիոն «Նոան» Երևանում նվազագույն` 1:0 հաշվով հաղթեց հոլանդական «ԱԶ Ալկմաարին»:


«Նոայի» կազմում հաղթական գոլը խփեց Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:


​Նշենք, որ Համբարձումյանի գոլը հավակնում է լավագույնը ճանաչվել ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի1/16 եզրափակիչի առաջին տուրում: