Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․
«Գիրք նվիրելու օրվա շրջանակում երեխաների հետ քննարկեցինք Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»-ը։
Անդրադարձանք այն գաղափարին, որ մարդը պատասխանատու է նրանց համար, ում ընտրում է իր կյանքում, ինչպես նաև՝ երազելու և սեփական ճանապարհը գտնելու կարևորությանը։ Առաջին հայացքից պարզ մտքեր են, սակայն ժամանակի հետ դրանց բովանդակությունը ձեռք է բերում նոր իմաստ։
Այս գիրքը չի սահմանափակվում մեկ ընթերցմամբ․ յուրաքանչյուր վերադարձ գրքին նոր ընկալում է։
Իսկ դուք քանի՞ անգամ եք վերընթերցել «Փոքրիկ իշխան»-ը»։