Երևանում բախվել են «Skoda»-ն ու մոտոցիկլը. կա տուժած

Այսօր՝ փետրվարի 21-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:20-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Միկոյան 64/1 շենքի դիմաց, բախվել են 36-ամյա Միքայել Մ.-ի առանց համարանիշի մոտոցիկլն ու Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Արգամ Ք.-ի վարած «Skoda» մակնիշի ավտոմեքենան:


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մոտոցիկլավարը զրկված է եղել այն վարելու իրավունքից։