ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
1. Հայաստանի անկախության ի վեր առաջին անգամ 20 ամիս և ավել սահմանին զոհ չունենք։
2. Պատմության մեջ առաջին անգամ Հայաստան է այցելել ԱՄՆ փոխնախագահը։
3. Ամերիկյան տեխնոհսկա ընկերությունը Հայաստանում մինչև 4 միլիարդ դոլարի ներդրում է պատրաստում՝ ԱԲ «գործարան» հիմնելու համար։
4. Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ 65 տարին լրացած անձինք ստանում են անվճար առողջապահություն։
5. Գրեթե օրական ռեժիմով նորակառույց դպրոց կամ մանկապարտեզ է բացվում։
6. Սահմանամերձ գյուղերում պետության ֆինանսավորմամբ հազարավոր տներ են կառուցվում։
7. Վերջին 5 տարում միջին տնտեսական աճը եղել է 7.9%, ինչն աշխարհի լավագույն ցուցանիշներից է։
8. Վերջին 7 տարում Հայաստանում ստեղծվել է 300 հազարից ավել նոր գրանցված աշխատատեղ։
9. Խաղաղություն է։
Ու հենց էս պահին վրա են հասնում «փրկիչները» ու սկսում փրկել։ Մեկը կրկեսում ներկայացում է տալիս, մյուսը տապան է կառուցում, էն մեկի թիմն էլ Հայաստանով ընկած գնացքի ռելս է ման գալիս, որը սա չի ծախել, որ հետը նկարվի։