Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը գրել է.
«Ակնհայտ է, որ Գյումրի գործուղված գաստրալյորներն արդարանալու են, թե լեզվի սայթակում են ունեցել՝ Գյումրին անվանելով «գյուղ», բայց համոզված եմ` դա իրենց ենթագիտակցության մեջ դաջված է:
Ապացույցն իրենց տերերի վերաբերմունքն է` ՀԷՑ-ի միջոցով Գյումրուն ու գյումրեցուն:
Փթած 50-ամյա փայտյա հենասյուներ, կիսախարխուլ ենթակայաններ, բարոյապես և տեխնիկապես մաշված սարքավորումներ, 50-ականների ավտոպարկ, 60-ականների անցակետ, 70-ականների սանհանգույց։
Գյումրին ձեր համար խոպան չէ:
Գյումրեցին էլ առաջվա «միամիտը» չէ»։