Քաղաքացիակենտրոն լրատվություն
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը գրել է.
«Սիրելի´ գյումրեցի գործիչներ, որ քաղաք մարդ եք հրավիրում հյուրախաղերի, գոնե բացատրեք` ուր են գալիս, ու թե այստեղ տարիներ շարունակ ինչպես են պատասխանել Գյումրուն վերևից նայողներին:
Գյումրեցին պատիվ ու թասիբ ունի, որը փողով չի ծախվում:
Դա բոլորը գիտեն, ենթադրում եմ` անգամ հեռավոր Կալուգայում:
Ու երբ Կալուգայի Նիժնի Տաբռ գյուղից Հայաստան հյուրախաղերի եք գալիս, գոնե ուսումնասիրեք թե որն է քաղաքը, որը՝ գյուղը։
Գյումրին քաղաք է։ Հայաստանի արվեստի ու արհեստի մայրաքաղաքը, և ոչ միայն:
#ՏՈւՆՔԱՂԱՔԳՅՈւՄՐԻ»։