Զովունիում կրակոցի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 31-ամյա տղամարդը մահացել է

Փետրվարի 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Երևանի բնակիչ 31-ամյա Ռուբեն Գ.-ն, գիտակցության չգալով, մահացել է:


Ինչպես հայտնում է Shamhsyan.com-ը, վերջինs հրազենային վնասվածքով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, փետրվարի 16-ի՝ Զովունի գյուղում կրակոցներից ստացած վնասվածքով։


Փետրվարի 16-ին` ժամը 23:50-ի սահմաններում, Ռուբեն Գ.-ին հրազենային վիրավորումը պատճառել է Զովունի գյուղի բնակիչ 45-ամյա Արմեն Զ.-ն, որն այնուհետև դիմել էր փախուստի, սակայն կարճ ժամանակում ոստիկանության  ծառայողները նրան հայտնաբերել էին Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում և ծանր մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նրան ձերբակալել ու տեղափոխել էին ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել էին Նաիրիի քննչական բաժին։


Ինչպես հայտնել էինք, փետրվարի 16-ին կրակոց է հնչել Կոտայքի մարզում, ինչի հետևանքով կա վիրավոր: