Սա պատմություն է փողի խեղճության մասին․ Դու կարող ես փողով վարձել լավագույն սրահներն ու ավտոբուսները, բայց դրա մեջ չես կարող միտք լցնել․ Կոնջորյան

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի թիմը վերջին 1 ամսվա ընթացքում հայտարարել է, որ.

Ստեղծելու են սեքսի նախարարություն,

Կիրանցը հանձնվել է Ադրբեջանին,

Գյումրին գյուղ է: Այս շարքը դեռ շարունակվելու է:


Սա պատմություն է փողի խեղճության մասին: Դու կարող ես փողով վարձել լավագույն սրահներն ու ավտոբուսները, բայց դրա մեջ չես կարող միտք լցնել: Դու կարող ես փողով վարձել աշխարհի լավագույն փաստաբաններին, բայց չես կարող գնել փաստը:


Իսկ փաստն այն է, որ Հայաստանը երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն: Շքեղ գրասենյակներով, թշվառ գաղափարներով ընդդիմություն:


Սա նվաճում է: Ժողովրդավարական Հայաստանում գաղափարը հաղթում է փողին: Սա շքեղություն է, որը միայն ժողովրդավարությունն է թույլ տալիս: Մենք պաշտպանելու ենք այս նվաճումը: