ԱՄՆ զինված ուժերի Հյուսիսային հրամանատարությունը (USNORTHCOM) հայտարարել է Դանիայի և Գրենլանդիայի հետ համատեղ Arctic Edge 2026 ռազմական զորավարժությունների անցկացման մասին, որոնք տեղի կունենան Ալյասկայի և Գրենլանդիայի տարածքում:
«Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը (NORAD) և ԱՄՆ զինված ուժերի Հյուսիսային հրամանատարությունը 2026 թվականի փետրվարի 23-ից մարտի 13-ը կանցկացնեն Arctic Edge 2026 բազմակողմանի դաշտային զորավարժությունները Ալյասկայի և Գրենլանդիայի տարբեր հարթակներում», — ասված է հրամանատարության հայտարարության մեջ:
Զորավարժություններում ներգրավված կլինեն NORAD-ի և USNORTHCOM-ի ուժերը, ինչպես նաև Դանիան, Կանադան, Ալյասկայի ազգային գվարդիան և միջգերատեսչական գործընկերներ, այդ թվում՝ ՀԴԲ-ն (FBI), ԱՄՆ առափնյա պահպանությունը, Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը և Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը:
«Գրենլանդիայում իրականացվող բոլոր ուսումնական միջոցառումներն անցկացվում են Դանիայի Թագավորության հետ լիակատար համագործակցությամբ», — նշվում է փաստաթղթում: