ԱՄՆ-ում ձյունամրրիկի պատճառով ավելի քան կես միլիոն տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության

ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում մոլեգնող ձյունամրրիկի հետևանքով ավելի քան 500 հազար տնտեսություն զրկվել է էլեկտրաէներգիայից։ Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը։


Յոթ նահանգների իշխանություններ, այդ թվում՝ Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Ռոդ Այլենդի և Փենսիլվանիայի, հայտարարել են արտակարգ դրության ռեժիմ։ Նյու Յորք և Բոստոն քաղաքներում սահմանափակվել է ավտոտրանսպորտի տեղաշարժը։ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ որոշ բնակավայրերում ձյան շերտի բարձրությունն արդեն անցնում է 90 սմ-ը։


Ձյունամրրիկի պատճառով չեղարկվել են հազարավոր չվերթներ։ Երկրի հյուսիս-արևելքում հասարակական տրանսպորտը չի գործում։ Իշխանություններն արգելել են ուղևորությունները և հորդորել բնակիչներին դուրս չգալ ճանապարհներին։


Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտնել է, որ քաղաքում ստեղծված իրավիճակի պատճառով կբացվեն հատուկ ջեռուցման կետեր բնակչության համար։