ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է կարգավորել ուկրաինական ճգնաժամը մինչև հուլիսի 4-ը ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Պարբերականի նյութում նշվում է, որ ԱՄՆ դաշնակիցները «ձգտում են գործարք կնքել նախքան Թրամփի կողմից հուլիսի 4-ին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ կազմակերպվելիք հանդիսավոր տոնակատարությունները»։
Այնուամենայնիվ, Եվրոպայում ոչ բոլորն են կիսում Թրամփի խաղաղասիրական լավատեսությունը։ Բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, որ ներկայումս չկան նշաններ, թե «Ռուսաստանի նախագահը պատրաստ է աշխատել խաղաղության փաստաթղթի շուրջ»։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ բանակցությունները մի քանի անգամ արդեն դուրս են եկել սահմանված ժամկետներից։
Bloomberg-ը բազմիցս ընդգծել է, որ «Մոսկվան և Վաշինգտոնը փաստացի մրցում են, թե ով առաջինը զիջումների կգնա»։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Կիևից պահանջում են դուրս բերել զորքերը Դոնբասի տարածքից։ Ընդ որում, Թրամփը նշում է, որ Ուկրաինան այս իրավիճակում պետք է «ճկունություն դրսևորի»։