Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մամուլում տեղեկություններ են տարածվում, թե աշխատանքից ազատվել են ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ Արթուր Խուդինյանը և ՀՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը:
Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել ՆԳՆ ոստիկանություն, որտեղից մեզ հայտնել են.
«ՆԳ նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում։ Կադրային փոփոխությունների վերաբերյալ հավելյալ կհայտնենք»: