Պապիկյանը և Ալի Լարիջանին անդրադարձել են Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին

Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։


 

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։

Կարևորել եմ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։

 

Անդրադարձել ենք նաև Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին»,- սոցցանցի իր էջում գրել է նախարարը: