Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մերձավոր Արևելքում գործողությունների ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է չորսի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը:
Նախօրեին հրամանատարությունը հայտնել էր երեք զինծառայողների մասին, որոնք զոհվել էին Իրանում «Էպիկական ցասում» գործողության ընթացքում: Եվս հինգը, ինչպես հաստատվել է, ստացել են վիրավորում։
Այժմ պարզվում է, որ զոհվել է ևս մեկ
զինծառայող, որը ծանր վիրավորում էր ստացել Իրանի դեմ առաջին հարձակումների ժամանակ։
Զոհվածների ընտանիքների նկատմամբ հարգանքից ելնելով՝ զինվորների ինքնությունը առայժմ չի հրապարակվում։