Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը հեռախոսազրույցում անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։


Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, զրուցակիցներն անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի:


Նախարար Միրզոյանն ընդգծել է խաղաղության օրակարգի առաջմղման հարցում ՀՀ մոտեցումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շարունակական ամրապնդմանը ՀՀ բնակչության շրջանում ձևավորված աջակցությունը:


Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն ընդգծել են առաջիկա միջոցառումների և այցերի իրականացման և ՀՀ-ԵՄ օրակարգն առաջ մղելու հարցում ակտիվ ներգրավածությունը: