Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Առնակ Ավետիսյանն ազատվել է պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավարի պաշտոնից ու նշանակվել ՏԿԵ նախարարությունում այլ պաշտոնի։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Առնակ Ավետիսյանին ազատել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից»:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Առնակ Ավետիսյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»,- ասվում է համապատասխան որոշումների տեքստերում: