Մ23. Լևիկ Միքայելյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն

Սերբիայի Զրենյանին քաղաքում անցկացվող Մ-23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Լևիկ Միքայելյանը (61 կգ) ոսկե մեդալ նվաճեց և չեմպիոն հռչակվեց։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։


Եզրափակիչում հայ ըմբիշը 2-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիևին։