Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմերը մոտենում են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության։
«Մենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն։ Նախկինում նման բան չէի ասել, բայց հիմա կարող եմ ասել»,- նշել է Թրամփը՝ Benny Show-ի լրագրողի հետ զրույցում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ խաղաղության բանակցությունների հիմնական խոչընդոտը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին է, մինչդեռ Ռուսաստանը, նրա խոսքով, պատրաստ է համաձայնության գալ։