Իրանի զինված ուժերը Միացյալ Նահանգների կողմից ցանկացած հարձակման կամ սպառնալիքի «սիմետրիկ պատասխան կտան»: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։
«Մենք լի ենք վճռականությամբ պատասխանելու ցանկացած սպառնալիքի
այն մակարդակով, որը կստեղծի զսպող հավասարակշռություն։ Միացյալ Նահանգները չգիտի մեր
հնարավորությունների մասին, բայց անպայման կտեսնի մարտադաշտում»,- հայտարարությունից
մեջբերումներ է արել Fars լրատվական գործակալությունը։
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ «Իրանի էլեկտրաէներգետիկ համակարգի
վրա ցանկացած հարձակում կհանգեցնի պատասխան միջոցների Իսրայելում և տարածաշրջանային
երկրներում էլեկտրակայանների դեմ, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարում ամերիկյան
բազաներին»։
«Եթե դուք անջատեք էլեկտրաէներգիան, մենք նույնպես կանջատենք էլեկտրաէներգիան»,-
ասվում է հայտարարության մեջ։