Պաշտպանության նախարարությունում հավաք-խորհրդակցություն է տեղի ունեցել․ ինչ հարցեր են քննարկվել

Մարտի 23-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել է ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության անձնակազմը:


Ինչպես հայտնել է ՊՆ-ն, քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր, ներկայացվել են առկա խնդիրների լուծման նոր մոտեցումներ:


Հավաք-խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև ՊՆ համակարգում հանրային հատվածի հաշվապահական հաշվառման քաղաքականության վարման ընթացքին, ներդրված ծրագրային համակարգի հետագա զարգացմանը, առկա խնդիրներին և դիտարկվող լուծման տարբերակներին առնչվող մի շարք հարցեր: