Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,-ասացին կոմիտեից։