Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Ֆրանսիայի միջազգային ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում հանդիպել է պաշտպանական ոլորտի ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նախարարը։
Հանդիպման ընթացքում քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր։