Իրանը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Միացյալ Նահանգներ-ից և Իսրայել-ից ստանա ապագայում չհարձակվելու հստակ երաշխիքներ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտաի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է EFE-ն։
«Մենք մշտական ցանկություն ունենք կանգնեցնել այս պատերազմը, բայց պայմանով, որ կլինեն անհրաժեշտ երաշխիքներ՝ նման ագրեսիայի չկրկնվելու հարցում», -նշել է Իրանի նախագահը։
Փեզեշքիանը նաև ընդգծել է, որ եվրոպական երկրները պետք է փոխեն Իրանի նկատմամբ իրենց մոտեցումը՝ այն կառուցելով միջազգային իրավունքի և փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության շրջանակում։
Նրա խոսքով՝ Իրանը հարևան երկրների ուղղությամբ գործողություններ է իրականացնում միայն այն դեպքում, երբ նրանց տարածքներն օգտագործվում են Իրանի դեմ հարձակումների համար, և այդ երկրների իշխանությունները չեն կանխում նման գործողությունները։