Աղմկահարույց ազատում ՀԷՑ-ում

Մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ նույնականացվել է ՀԷՑ-ի այն աշխատակիցը, որը այս ողջ ընթացքում տեղեկատվական արտահոսքեր էր կազմակերպում «Տաշիր Գրուպ»-ին։ Այդ տեղեկությունների հիման վրա էլ  ՀԷՑ-ի նախկին սեփականատեր Սամվել Կարապետյանի թիմը՝ իրեն կցված ֆեյքերի գումարտակի միջոցով, համացանցում զբաղված էր հանրությանը կեղծ, խեղաթյուրված տեղեկություններ մատուցելով։

 

Մասնավորապես, երբ ՀԷՑ-ը հայտնում էր այս կամ այն մարզում ժամանակավոր հոսանքազրկման մասին,  «տաշիրականներն» իրենց փոխկապակցված էջերով  հոսանքի անջատումների հաճախակիության ու տևողության մասին կեղծ տեղեկություններ էին տարածում՝ հանրության մոտ տպավորություն ստեղծելով, թե՝ «ՀԷՑ-ը Տաշիրենց ձեռքից խլելուց հետո էլ բան չի փոխվել»,  հոսանքազրկումները նախկինի պես շարունակվում են,  ընդ որում՝ ավելի հաճախակի ու ավելի երկար տեւողությամբ։