Ծեծկռտուք Չարենցավանի դատարանում․ կոտրվել է գույքը, կարգադրիչները վնասվածքներ են ստացել

Ապրիլի 1-ին լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում։


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ամբաստանյալի և տուժող կողմի հարազատների միջև, կոտրվել է դատարանի գույքը, տուժել են նաև դատական կարգադրիչներ, որոնցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։


Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նրանց մեջ եղել են նաև դանակներով զինված քաղաքացիներ։