Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը իր բաժանորդներին հայտնում է, որ սոցիալական հարթակներում տարածված տեղեկատվությունը, որում ՀԷՑ-ի անունից բաժանորդային պարտքի և չվճարելու դեպքում էլեկտրամատակարարման կասեցման մասին գրառում կա, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։
«Տարընկալումներից խուսափելու համար հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
