Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ

Մրգաշենում ապրիլի 13-ին սպանություն կատարած եղբայրները կալանավորվել են: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:


Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունից նշել էին, որ հայտնաբերվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող եղբայրները։ Ըստ աղբյուրի՝ նրանք նույն գյուղի բնակիչ 20 և 17-ամյա երիտասարդներ են։


Նրանք ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն։