ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայկական ազգային կինոակադեմիան անցկացնում է «Անահիտ» մրցանակաբաշխությունը: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր՝ Հայ կինոյի օրը, «Դվին մյուզիքլ հոլ»-ում: Միջոցառումն իրականցում է «Լուսաբաց» մշակութային ՀԿ-ն:
Ազգային կինոակադեմիայի նախաձեռնած «Անահիտ» մրցանակաբաշխությունը հայ կինոարվեստի առաջընթացին և հանրահռչակմանն ուղղված հիմնական միջոցառումներից է։ Մրցանակաբաշխության նպատակն է նպաստել հայրենական կինոարտադրության զարգացմանը և հայկական կինոյում նոր անունների բացահայտմանն ու առաջմղմանը, ինչպես նաև խթանել պրոֆեսիոնալ հետաքրքրությունը կինոյի ոլորտի մասնագիտությունների նկատմամբ։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2 տարին մեկ անգամ։
Այս տարի ընտրությունը կատարվել է 2024-2025 թվականներին արտադրված ֆիլմերից, որի արդյուքնում «Անահիտ» մրցանակը կհանձնվի 12 անվանակարգում։
Քվեարկությամբ համառոտ ցուցակում (short-list) ընդգրկված ֆիլմերն են․
1․ Լավագույն կարճամետրաժ ֆիլմ
2. Լավագույն վավերագրական ֆիլմ
3․ Լավագույն մոնտաժ
Օլիվյե Ֆերարի-«Արտոյի երկիրը»
Յաննիկ Լերոյ, Մերի Աղախանյան-«Բնակիչները»
Արթուր Սահակյան-«Վերապրել Շեքսպիրին»
4․ Լավագույն հնչյունային ձևավորում
Ժան Մարկ Շիկ-«Արտոյի երկիրը»
Արման Ավետիսյան, Տիգրան Կուզիկյան, Հարութ Քոթանջյան-«Բախտի տերը»
Տիգրան Կուզիկյան-«Մեդալի հակառակ կողմը»
5. Լավագույն նկարչական ձևավորում
Արթուր Սարյան- «Արտոյի երկիրը»
Արմեն Ղազարյան-«Մեդալի հակառակ կողմը»
Արմեն Ղազարյան- «Վազգեն. Վերջին Սպարապետը»
6. Լավագույն երաժշտություն
Մարկ Ռիբո-«Արտոյի երկիրը»
Անդրանիկ Բերբերյան-«Մեդալի հակառակ կողմը»
Արմեն Մարտիրոսյան-«Վազգեն. Վերջին Սպարապետը»
7. Լավագույն օպերատորական աշխատանք
Կլեր Մաթոն-«Արտոյի երկիրը»
Ալբերտ Սարգսյան, Մերի Աղախանյան-«Բնակիչները»
Սուրեն Թադևոսյան-«Մեդալի հակառակ կողմը»
8. Լավագույն սցենար
Թամարա Ստեփանյան, Ժան-Կրիստոֆ Ֆերարի, Ժան Բրեշանդ, Ռոմի Կոկիա դի Ֆերո, Ջիհանե Չուաիբ -«Արտոյի երկիրը»
Աննա Մաքսիմ-«Մեդալի հակառակ կողմը»
9. Կնոջ լավագույն դերակատարում
Կամիլ Կոտեն-«Արտոյի երկիրը»
Աննա Մաքսիմ-«Մեդալի հակառակ կողմը»
Մարջան Ավետիսյան-«Վազգեն. Վերջին Սպարապետը»
10. Տղամարդու լավագույն դերակատարում
Շանթ Հովհաննիսյան-«Արտոյի երկիրը»
Արտաշես Ալեքսանյան-«Մեդալի հակառակ կողմը»
Խորեն Լևոնյան-«Վազգեն. Վերջին Սպարապետը»
11․ Լավագույն ռեժիսորական աշխատանք
Թամարա Ստեփանյան-«Արտոյի երկիրը»
Արշո Հարությունյան-«Թանկարժեք տղաները»
Աննա Մաքսիմ-«Մեդալի հակառակ կողմը»
12․ Լավագույն խաղարկային ֆիլմ
«Արտոյի երկիրը»
«Մեդալի հակառակ կողմը»
«Վազգեն. Վերջին Սպարապետը»
Սահմանված է նաև հատուկ մրցանակ, որը շնորհվում է ազգային կինոարտադրության զարգացման գործում նշանակալի ավանդի համար։