Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում: Կինոմիության 16-րդ համագումարը, որի օրակարգում նախագահի ընտրությունն էր, տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին։
Խաչատրյանը վերընտրվել է՝ ստանալով 105 կողմ ձայն։
Կինոգործիչների միությունն ունի 158 անդամ, որոնցից համագումարին ներկա էին 105-ը՝ միաձայն վերընտրելով գործող նախագահին։
Նշենք, որ Խաչատրյանը նախագահի պաշտոնի միակ թեկնածուն էր։
Հարություն Խաչատրյանը Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնը ստանձնում է արդեն 3-րդ անգամ։ Նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2017 և 2021 թվականներին։