«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նարկոբիզնես vs ընդդիմություն
Սիրելի հայրենակիցներ, նորից եմ ուզում անդրադառնալ ընտրակաշառքի թեմային և այդ թեմայի մեջ այն անձանց ներգրավվածությանը, որոնք այս կամ այն առումով խոցելի են։
Ուզում եմ օրինակ բերել մեքսիկական կամ հարավամերիկյան նարկոկարտելների կամ ընդհանրապես նարկոբիզնեսի գործելաոճը, երբ թմրանյութերի վաճառքում ներգրավում են անչափահասներին։ Իսկ գիտե՞ք ինչու են ներգրավում անչափահասներին այդ ամենի մեջ։ Որովհետև անչափահասները իրավապահ համակարգի առաջ խոցելի են, այսինքն՝ նրանց կամ ավելի մեղմ պատիժ է հասնում, կամ ընդհանրապես պատիժ չի հասնում որոշ հանցագործությունների համար, և նրանք հատուկ են այդպիսի մարդկանց ներգրավում իրենց հանցավոր գործունեության մեջ։
Հիմա ընտրակաշառք բաժանող մեր ընդդիմության գործելաոճը, ըստ էության, չի տարբերվում նարկոկաբիզնեսի գործելաոճից։ Նրանք հատուկ են խոցելի մարդկանց ներգրավում այս հանցավոր շղթայում՝ երիտասարդ կանանց, կերակրող մայրերի, որպեսզի դատարանը հաշվի առնելով այդ հանգամանքները մեղմ պատիժ սահմանի նրանց նկատմամբ։