Մեկ անգամ ևս. ԱԳՆ կայքէջում ՀՀ-Հունգարիա հարաբերությունների սառեցման պատճառի վերաբերյալ որևէ տեղեկատվություն 2019թ. դրությամբ չի եղել, հետևաբար և չէր էլ կարող հետագայում խմբագրվել և հեռացվել:
Հակառակ պնդումն անող անձը լրագրողական անդրադարձի շրջանակներում ԱԳՆ պարզաբանումից հետո ասել է, որ ինքը չէր էլ գրել, թե ԱԳՆ կայքում խմբագրում է արվել, այլ միայն ակնարկել էր. | Factor TV https://factor.am/1007083.html
Ինչպես երևում է կցված՝ ապրիլի 16-ի ժ. 19.05/6 դրությամբ արված, լուսանկարներից, ձևակերպումը շատ ուղիղ է եղել, և այն ակնարկ անվանելը շատ դժվար է: Ավելին` հեղինակն անգամ իր պնդած «խմբագրման» հնարավոր պատճառներ է նշում` արևելյան հարևանի պարտադրանք կամ պատմությունը սրբագրելու քաղաքականություն` ակնհայտորեն հատելով կոռեկտության սահմանները։ Ինչևէ, կրկնենք մե՛ր ակնարկը. «Գրառման հեղինակը, հուսանք, ոչ միայն զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, այլև հանրային գրառմամբ կհերքի իր իսկ ստեղծագործած թյուրիմացությունը»:
Ինչ վերաբերում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցման և վերականգնման գործընթացներին, հանրությունը դրանց պատճառների և հանգամանքների մասին պատշաճ տեղեկացված է:

