Պարսից ծոցում արգելափակված նավերը դուրս գալու համար ունեն մեկ շաբաթից քիչ ժամանակ. CNN

Մոտ 20 հազար նավաստի և 2 հազար նավ, որոնց թվում կան մոտավորապես 132 միլիոն բարել նավթ տեղափոխող տանկերներ, արգելափակված են Պարսից ծոցում՝ Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:


Իրանի իշխանությունները հայտարարել են, որ նեղուցը ժամանակավորապես բաց է Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի գործողության ընթացքում: Սակայն, ինչպես նշում է հեռուստաալիքը, իշխանություններն ունեն մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ՝ նավաստիներին և նրանց նավերը բաց թողնելու համար, մինչև հաջորդ շաբաթ լրանա հրադադարի ժամկետը:


Ապրիլի 17-ին Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաքչին հայտարարել էր առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման մասին:


Միևնույն ժամանակ, Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին նեղուցի կրկնակի փակման հնարավորության մասին, եթե ԱՄՆ-ը շարունակի արգելափակել տարածաշրջանի իրանական նավահանգիստները: Միացյալ Նահանգների կողմից ճնշումը կարող է հանգեցնել նրան, որ Իրանը չկարողանա արտահանել օրական մինչև երկու միլիոն բարել նավթ: Սա լուրջ ռիսկեր է ստեղծում տեղական բյուջեի համար, որը դեռևս խիստ կախված է էներգետիկ ռեսուրսների վաճառքից ստացվող եկամուտներից:


Ավելի վաղ Իրանը պահանջել էր 1-ական դոլար կրիպտոարժույթով՝ Հորմուզի նեղուցով անցնող նավթի յուրաքանչյուր բարելի դիմաց: