ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօրվա հարցազրույցումս, գուցե, այդքան էլ հաջող չեմ ձևակերպել այն, ինչ ուզում էի ասել, ինչի համար ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկին վիրավորել եմ: Իսկ ասելիքս և պդնումս հետևյալն է: Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, և որևէ հանգամանք, որևէ առանձնահատկություն ինդուլգենցիա չէ օրենքով արգելված արարք, քրեորեն պատժելի արարք անպատիժ, անհետևանք գործելու համար, այդ թվում՝ ընտրական հանցագործություն: Կերակրող մայր, հերոսածին մայր, հերոսածին հայր լինելը չի ազատում պատասխանատվությունից: Ժողովրդավարությունը մեծագույն արժեք է և պաշտպանվելու է ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների կողմից: Ցանկացած հակաիրավական քայլ, ցանկացած փորձ խեղաթյուրելու ընտրական գործընթացները, անօրինական ազդեցություն ունենալու ընտրողների ազատ կամահայտնության վրա արժանանալու է կոշտագույն արձագանքի:
Միաժամանակ կրկնում եմ օրեր առաջ ասածս: Կնոջը, երիտասարդ կնոջը ապօրինության, հանցանքի դրդելը և վերջինիս մեջքի հետևում թաքնվելը ուժեղ տղամարդու արարք չէ: Վախկոտ տղամարդու արարք է:
Հ.Գ. Ով խոսի կանանց իրավունքներից, նորածին երեխային կրծքով կերակրելու շտապող գործընկերոջս ՝ Սոնա Ղազարյանի վրա հարձակված, Առողջապահության նախարար, պատերազմում եղբորը կորցրած Անահիտ Ավանեսյանին իր աշխատավայրում ասպատակած Քրիստինե Վարդանյանը թող խոսի տանձից ու խնձորից: