Լավ դուք ի՞նչ սորտ եք. ո՞նց եք ձեզ զգում հիմա, այս նկարների ֆոնին. Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել

Ընդդիմադիր քարոզիչներ, քաղաքագետ կոչվածներ, հայտնի խմբագիրներ, ո՞նց եք ձեզ զգում հիմա, այս նկարների ֆոնին, երբ ասում էիք, թե հուշահամալիրի նորոգումն իշխանությունները նախաձեռնել են, որ ապրիլի 24-ին մարդիկ չկարողանան գնալ Եղեռնի հուշահամալիր, որ հուշարձան են «ավիրում» օտարների պահանջով:


Այս մասին գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:


«Լավ դուք ի՞նչ սորտ եք, որտեղից եք եկել ընկել մեր գլխին»,- գրել է Հարությունյանն ու կիսվել լուսանկարներով:


Հիշեցնենք՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել իրականացված և ընթացիկ հիմնանորոգման ու բարեկարգման աշխատանքներին:


1 / 3