Եթե Քոչարյանի, Ծառուկյանի և կալուգացու թիմակիցները կաշառք առաջարկեն, գրեք ինձ. անանունությունը երաշխավորում եմ․ Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ կոչ անելով բոլոր այն քաղաքացիներին, որոնց կառաջարկեն ընտրակաշառք, գրեն իրեն ու հայտնեն այդ մասին:


«Եթե Քոչարյանի, Ծառուկյանի կամ կալուգացու թիմակիցները ձեզ կամ ուրիշի կաշառք առաջարկեն, կամ իմանաք այդ մասին, խնդրում եմ գրեք ինձ, ես երաշխավորում եմ, որ անանունության սկզբունքով այդ մասին տեղյակ կպահեմ իրավապահ մարմիններին:


Ընտրակաշառք բաժանողները պետք է երկար տարիներ անցկացնեն անազատության մեջ»,- ասել է Ռուբինյանը:


Առավել մանրամասն՝ տեսանյութում: