Տրագիկ դեպք է տեղի ունեցել Հոնդուրասում․ 17-ամյա TikTok-յան աստղ
Կատերին Մեխիա Արգետան ապրիլի 17-ին հայտնաբերվել է մահացած։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրա մարմինը հայտնաբերվել
է Տոկոա տարածաշրջանի աֆրիկյան արմավենու պլանտացիաներից մեկում։ Հայտնաբերման պահին
նրա դեմքին նկատվել են կապտուկներ։
Դեպքի առթիվ Հոնդուրասի ազգային ոստիկանությունը ձերբակալել է
21-ամյա կասկածյալի, մինչդեռ ևս երկու անձի որոնումները շարունակվում են։ Տեղական
El Heraldo լրատվամիջոցի տվյալներով՝ նախնական վարկածով սպանության դրդապատճառը կարող
էր լինել վրեժխնդրությունը։
Աղջկա մայրը El Heraldo-ին հայտնել է, որ դուստրը իրեն ասել էր,
թե պատրաստվում է հանդիպել ընկերուհու հետ։ Նրա խոսքով՝ դստեր ընկերներից մեկը, ով
եղել է նրա հետ անհետացման գիշերը, պատմել է, որ երեք զինված տղամարդիկ բռնել են աղջկան,
քարշ տվել և նստեցրել մոխրագույն ավտոմեքենայի մեջ։