Հնդկական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ ուժերը աբորդաժի են ենթարկել Tifani տանկերը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, Իրանի հետ կապ ունեցող նավը ամբողջությամբ բեռնված էր և ուղևորվում էր դեպի Սինգապուր։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ և հարվածներ հասցրին մի շարք քաղաքների։ Գործողությունը հանգեցրեց էսկալացիայի Մերձավոր Արևելքում՝ հակամարտության մեջ ներքաշելով Պարսից ծոցի բոլոր երկրներին և հանգեցնելով Հորմուզի նեղուցի շրջափակմանը։
Իրանը, ԱՄՆ-ը և նրանց դաշնակիցները 2026 թվականի ապրիլի 8-ի գիշերը հասել էին հրադադարի համաձայնության, որի ժամկետը լրանում է ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը (այսինքն՝ այսօր կեսգիշերին)։
Կողմերը փորձում էին Պակիստանում բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ, սակայն ապրիլի 11-12-ը կայացած առաջին փուլը որևէ արդյունք չտվեց։ Բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։
Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը, որի շրջափակումը համաշխարհային էներգետիկ ճգնաժամի պատճառ դարձավ, մնում է անորոշ. երկու կողմերն էլ տարբեր պարբերականությամբ հայտարարում են դրա բացման մասին, սակայն փաստացի նավագնացությունը տարածաշրջանում դադարեցված է։