4 տարի ազատազրկում՝ ընտրակաշառքի համար․ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը դատապարտվել է

Հակակոռուպցիոն դատարանը «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման։


Ըստ մեղադրանքի՝  նա, լինելով «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում կազմակերպել և իրականացրել է ընտրակաշառքի համակարգված բաշխում։


Դատարանի վճռով Սեդրակյանը մեղավոր է ճանաչվել ընտրակաշառք տալու համար։