Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Ուժեղ Հայաստան» դաշինքի քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպմանը հրապարակվել է ընտրացուցակը, որով դաշինքը կմասնակցի ՀՀ Ազգային ժողովի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին։
Միջոցառումն ավարտվել է դաշինքի ընտրացուցակում ընդգրկված թեկնածուների անունների հրապարակմամբ։
Ըստ այդմ՝ դաշինքի ընտրացուցակի առաջին տասնյակում են Նարեկ Կարապետյանը, Արամ Վարդևանյանը, Գոհար Մելոյանը, Դավիթ Ղազինյանը, Ռուբեն Մխիթարյանը, Արեգա Հովսեփյանը, Մամիկոն Ասլանյանը, Ավետիս Առաքելյանը, Մարիաննա Ղահրամանյանը և Հայկ Սուքիասյանը։