Կալուգացի Սամոյի քարոզչամեքենան զբաղված է մի քանի անգամ հերքված ֆեյքնյուզը թարմացնել-տարածելով

Կալուգացի Սամոյի  քարոզչամեքենան նախընտրական շրջանում լծված է ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչների թիրախավորելով՝ նրանց վերաբերյալ ակնհայտ սուտ, կեղծ, հորինված  լուրեր, իր սիրելի գործիքի՝ արհեստական բանականությամբ գեներացված նողկալի հոլովակներ տարածելով։ Կարճ ասած՝ «խոդի» է գցել ֆեյքնյուզի ագրեգատը՝ դրանից բխող անորակ «արտադրանքով»։


Հերթական ապատեղեկատվության թիրախում հայտնվել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որի վերաբերյալ մի հորինված վերջին օրերին ակտիվորն տարածում են Կարապետյանի «ֆան քլաբի» ներկայացուցիչները։ Նրանցից մեկը՝ Արմեն Հայրապետյան անունով օգտատերը, հաշվի առնելով հանգամանքը, որ վաղը Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրն է,  տարածել է մի քանի տարվա վաղեմության ֆեյքնյուզ, որը քանիցս հերքվել է։ Ըստ այդմ՝  իբր ԱԺ փոխխոսնակը արել է այսպիսի հայտարարություն՝ «Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության պահանջներից, վերջ դնի Թուրքիայի դեմ թշնամանքին և ապամոնտաժի Սողոմոն Թեհլերյանի արձանը»։ Իրականում, սակայն, Ռուբեն Ռուբինյանը երբևէ, որևէ տեղ, որևէ մեկի ներկայությամբ նման արտահայտություններ չի արել, այս մտքերը ինչ որ մեկի հիվանդ երևակայության արգասինքն են։

 

Նշենք, որ օրերս Ռուբեն Ռուբինյանին թիրախավորող «ռիլ» էր նկարահանել նաև Սամվել Կարապետյանի «Ռեմբո» որդին՝ Սարգիսը։ Նա մոնտաժել էր Ռ․Ռուբինյանի հարցազրույցը, քաղել իրեն պետք եկած հատվածները, որպեսզի տպավորություն ստեղծի, թե Ռ․Ռուբինյանը հրաժարվում է նույնացվել Նիկոլ Փաշինյանի հետ։

 

Ահա այսպիսի ողորմելի վիճակում է Սամվել Կալուգացու ագիտպրոպը, որի ներկայացուցիչներին պետք է հորդորել առնվազն  շաբաթը մեկ անգամ ենթարկվել  հոգեկան առողջության  պրոֆիլակտիկ ստուգումների։ 

Հ․Մ․