Միասին ընտրություններն են կեղծել, իշխանություն պահելու համար 2-ով Մարտի 1 արել ու հիմա դժգոհում են իրարից. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցներից մեկում արտահայտած մտքին, թե ինքն ամենից շատ զղջում է իր հաջորդի (Սերժ Սարգսյանի) կառավարման համար:


«Ուրեմն երկուսով (միասին) 2008-ի նախագահական ընտրություններն են կեղծել, երկուսով իշխանություն պահելու համար մարտի 1-ն են արել, հիմա էլ իրաի՞ց են դժգոհում... դե բա «պրիեմնիկից» ա դժգոհ։


Իսկ ոչ մեկիդ մտքով չի՞ անցնում, որ «պրիեմնիկին» ոչ թե պետք է նշանակել, այլ թողել, որ ժողովուրդը ընտրեր։


Չնայած, ի՞նչ եմ դժգոհում։ Տասնամյակնռրով քաղաքացիներս էինք հանդուրժում, որ ընտրությունները մեզանից գողանալով «պրիեմնիկներ» նշանակեն։ Մենք ենք մեղավոր։


Ու հիմա էլ մենք (քաղաքացիներով) ու ներկա իշխանություններն են մեղավոր, որ չենք պայքարում նրա համար, որ այդ բոլոր «պրիեմնիկներն» ու «պրիեմնիկ» նշանակող ընտրագողերը, ժողովրդի վրա տանկեր բերողները բանտում լինելու տեղը հարցազրույցներ են տալիս»,- գրել է Իոաննիսյանը: