Ես շատ էի սպասել եւ շատ էի ուզում այս օրը չեմպիոն դառնալ․ Էմմա Պողոսյան

Ես շատ էի սպասել եւ շատ էի ուզում այս օրով հաղթող դառնայի: Այս հաղթանակը նվիրում եմ մեզ բոլորիս, մեր հայ ազգին։


Այսպես իր հաղթանակը մեկնաբանեց Եվրոպայի նորընթա չեմպիոն Էմմա Պողոսյանը:


Վրաստանի Բաթումի քաղաքում Էմմա Պողոսյանը հավասարը չունեցավ 86 կգ քաշային կարգում եւ երկամարտի 248 կգ արդյուքով նվաճեց ոսկե մեդալ: Սա Էմմայի առաջին մեդալն է մեծահասակներում:


«Շատ ուրախ եմ այս հաղթանակի համար: Մարզիչների հետ մեծ աշխատանք էինք տարել այս հաղթանակին հասնելու համար: Չեմ ցանականում այսքանով բավարարվել, կփորձեմ ձգտել ավելիին: Մարզումներին ամենաշատը հրել էի 136 կգ, այստեղ հրում վարժությանը 141 կգ արդյունք ցույց տվեցի: Դա ինձ համար նորություն էր եւ երիտասարդների ռեկորդ էր»,- ասաց Էմմա Պողոսյանը: