Մեկը չհիշեց՝ ռուսական անձնագիրն էլ է կարմիր, սովետականն էլ. նեղացնում եք տերերին, թրքացմանագետներ. Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նոր կենսաչափական անձնագրերի գույնի շուրջ ստեղծված աղմուկին ու քննադատություններին:


«էս ի՜նչ անտարբերություն էր, մեկը չհիշեց, որ ռուսական անձնագիրն էլ է կարմիր, տո՝ սովետականն էլ ․․․ նեղացնում եք ձեր տերերին, չսիրելի սռաչաստեղծ թրքացմանագետներ։


Իսկ եթե լուրջ՝ կենսաչափական անձնագրերի ներդրումը խիստ անհրաժեշտ պայման է ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման գործընթացի համար, դրանք հստակ հատուկ ստանդարտների են, փոխճանաչելի ԵՄ երկրների համար եւ առանց այս փոփոխության, առանց կենսաչափական անձնագրերի անհնար է վիզայի ազատականացման մասին նույնիսկ խոսել։


Սա նախ եւ առաջ կարեւորագույն ռեֆորմ է հենց մեզ համար, որում գույնի փոփոխությունը մի աննշան դրվագ է ընդամենը, մինչդեռ առավել կարեւոր է անձնագրային փոխճանաչելիության ամբողջական համակարգը, ինչը բոլորիս ճամփորդությունը դարձնելու է ավելի արագ ու վստահելի ցանկացած պետության սահման հատելիս, եւ հատկապես՝ ԵՄ երկրներում։


Փաստենք, որ ԵՄ 26 երկրների անձնագրերը կարմիր-բուրգունդի (բորդո) գույնի է, միայն Խորվաթիայինն է կապույտ։


Ես էս հերթական սռաչը կհասկանայի գուցե, եթե, ասենք, կանաչ լիներ, քանի որ կանաչ գույնի է մուսուլմանական երկրների մեծ մասին անձնագրերը։ Կանաչը համարվում է Մուհամեդի սիրելի գույնը, կապվում է դրախտի կանաչի հետ եւ այլն․․․


Հասկանում եմ, զգայունությունը շատ է, բայց գոնե մի քիչ հիմնավոր թեմաներ գտեք»,- գրել է Աբրահամյանը: